ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«ՀՀԿ-ն որևէ մեկին բեռ չի համարել»

«ՀՀԿ-ն որևէ մեկին բեռ չի համարել»
06.12.2016 | 00:46

«Եկել եմ ընդամենը 6 ամի՞ս աշխատելու։ Ո՛չ: Ցանկություն ունեմ երկարատև աշխատելու, եթե հաջողակ լինեմ՝ այո։ Բայց ես չեմ կարող բեռ դառնալ, եթե ես էֆեկտիվ չլինեմ»,- Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նախկին վարչապետները, որոնց պաշտոնավարման ընթացքում Հայաստանի տնտեսությունը անկում է ապրել, ՀՀԿ-ի համար արդյոք բեռ չե՞ն եղել։ Հարցին ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ ճիշտ է ոչ արդյունավետ կառավարման արդյունքում պաշտոնից հեռանալը։ «ՀՀԿ-ն որևէ մեկին բեռ չի համարել»,- ասաց պատգամավորը։


Իսկ այն դիտարկմանը, որ եթե բեռ չեն եղել հանրության և կուսակցության համար, ինչո՞ւ եք նրանց ազատել աշխատանքից, Գագիկ Մելիքյանը հակադարձեց. «Աշխատանքից որևէ մեկին չենք հեռացրել։ Եղել է այդպիսի պահանջ, և նրանք իրենց կամքով հեռացել են»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ